Քոչարյան. ՌԴ-ից զենք գնելու համար ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնվելու վտանգն ուռճացված է![]() 15 փետրվարի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսական զենք գնելու հետևանքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վտանգը չափազանցված է: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել», - ասել է փոխնախարարը: Նա ընդգծել է, որ չկա հասունացած հարց, որը պահանջի ռուսաստանյան, կամ ամերիկյան կողմի հետ բնակցություններ: Հարցին, թե պատժամիջոցների ներքո հայտնված ռազմաարդյունաբերական ընկերությունների առկայությունը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցության վրա, արտգործնախարարի տեղակալը կոչ է արել առաջ չընկնել: «Մենք հետևում ենք իրավիճակին և շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվանգության կարևոր բաղադրիչն է», - ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից զենք գնող պետությունների նկատմամբ: Այս մասին ասել էր ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը: «ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել», -ասել է Բլանկը: Նրա խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |