«Գահերի խաղի» հեղինակը հետաձգել է սագայի հերթական մասի հրատարակումը15 փետրվարի 2018 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը մտադիր չէ 2018-ին հրատարակել «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի պատումի 6-րդ մասը, ինչպես նախկինում էր ծրագրվում: Այդ մասին գրողը հայտնել է իր բլոգում: Ըստ նրա, 2018-ին ընթերցողները կարող են ակնկալել միայն «Հուր և արյուն» երկպատումի առաջին հատորի լույս ընծայումը, որտեղ ներկայացվելու է Թարգարիենների տոհմի ամբողջական պատմությունը: «Գահերի խաղի» սերիալի գրական հիմքը հանդիսացող «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի 6-րդ մասը կհայտնվի միայն դրանից հետո, գրում է Lenta.ru-ն: Գիրքը կկոչվի «Ձմռան քամիները»: Վեպը կլինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի նախավերջին մասը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ «Ձմռան քամիները» ավարտին կհասցվեն 2015-2018թթ. ընթացքում: 1996-ից Մարտինը գրել է «Սառույցի և կրակի երգը» սագայի 5 վեպ: 2017-ի հուլիսին նա հայտարարեց ևս 2 գիրք գրելու մասին: Գրողի ստեղծագործությունները հիմք են հանդիսացել «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի նկարահանման համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |