Ռոնալդուն ՉԼ ռեկորդ է սահմանել՝ 100 գոլ մեկ ակումբի կազմում![]() 15 փետրվարի 2018 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջինն է ֆուտբոլի պատմության մեջ, որը 100 գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում մեկ ակումբի կազմում: Դրա համար նրան պահանջվել է մասնակցել 95 հանդիպման: Փետրվարի 14-ին մրցաշարի եզրափակչի 1/8-ում «Ռեալի» և ՊՍԺ հանդիպման ժամանակ Ռոնալդուն 2 գոլի հեղինակ է դարձել, իսկ նրա ակումբը հաղթել է 3:1 հաշվով, գրում է Meduza-ն: Ընդհանուր առմամբ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում 117 գոլի հեղինակ է դարձել: Նա մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է: Նրա մոտակա մրցակիցը Լիոնել Մեսսին է, որը 97 գոլ է խփել ՉԼ-ում «Բարսելոնայի» կազմում: Փետրվարի 13-ին եզրափակչի 1/8-ի շրջանակում ՉԼ ևս մեկ ռեկորդ սահմանվեց: «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաարագ դուբլի հեղինակը: «Տոտենհեմի» հետ խաղում նրան 8 րոպե և 7 վայրկյան պահանջվեց հակառակորդի դարպասը 2 անգամ գրավելու համար: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |