ՀՀ-ն կներկայացնի ազգային խոհանոցը և մշակույթն ԱՄՆ-ի «Ֆոլքլայֆ» հեղինակավոր փառատոնում15 փետրվարի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին, որտեղ կներկայացնի հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 15-ի նիստում: «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անցկացվում է ԱՄՆ մայրաքաղաքի` Վաշինգտոնի ազգային զբոսայգում: 2018-ին փառատոնին Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» խորագրի ներքո: Երկիրը հնարավորություն է ստանում օգտագործելու հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլև հայկական արտադրանքը լայն լսարանի առջև գովազդելու համար: Նախնական կանխատեսումներով, մասնավորապես, փառատոնի ընթացքում վաճառված արվեստի կիրառական գործերից, այդ թվում՝ մթերքից, խմիչքից, ձեռագործ արվեստից համախառն հասույթը գնահատվում է մինչև $500.000: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փառատոնի համար ԱՄՆ ուղարկված արվեստի գործերը ցուցադրվելու են NY NOW առևտրային ցուցահանդեսում, որը ձեռագործ և գործարանային արտադրության արվեստի գործերի, քանդակների, հուշանվերների և կիրառական արվեստի այլ արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Առևտրային ցուցահանդեսն ունենում է մոտ 25.000 այցելու և 2500 մասնակից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |