Քոչարյան. Արցախի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է, բոլորիս համար ակնհայտ է![]() 15 փետրվարի 2018 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է, բոլորիս համար ակնհայտ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների: «Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը»,- հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը: Ըստ փոխնախարարի, հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների: Ինչ վերաբերում է բանակցություններին պատրաստ լինելուն, Շավարշ Քոչարյանը նշել է, որ բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատրաստ, և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն: «Համենայնդեպս մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա չեն ընկալել, փայլուն կերպով անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»,- նշել է Շավարշ Քոչարյանը: ԱՄՆ-ի հետախուզական ընկերակցության համաշխարհային սպառնալիքների գնահատման զեկույցում ասվում է, որ Արցախում սրացումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև, իր դաշնակցին օգնելու նպատակով կարող է ներքաշվել Ռուսաստանը: Ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել տարածաշրջանային վերջին այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ ընդգծել էին 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |