ՌԴ ԱԳՆ-ն խոստովանել է Սիրիայում ամերիկացիների ավիահարվածից ՌԴ քաղաքացիների մահվան փաստը![]() 15 փետրվարի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 5 մարդ է զոհվել, որոնք, ենթադրաբար, ՌԴ քաղաքացիներ են: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ խոսքը ռուս զինծառայողների մաիսն չէ: Նա հայտարարել է նաև, որ ՌԴ տասնյակ և նույնիսկ հարյուրավոր քաղաքացիների մահվան մասին հաղորդագրությունները «դասական ապատեղեկատվություն են»: «Ըստ նախնական տվյալների, զինված բախման հետևանքով, որի պատճառները պարզվում են, խոսք կարող է գնալ 5 մարդու մահվան մասին, որոնք, ենթադրաբար, ՌԴ քաղաքացիներ են: Կան նաև տուժածներ, բայց այդ ամենը ստուգման կարիք ունի, առաջին հերթին քաղաքացիության հարցը...Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ խոսքը ռուս զինծառայողների մաիսն չէ»,-ասել է Զախարովան գրում է «Դոժդը»: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հակամարտության գոտում աշխարհի տարբեր երկրների բազում քաղաքացիներ կան, այդ թվում նաև ՌԴ-ից և ԱՊՀ-ից: Ըստ նրա, թեժ կետերում նրանց ներկայության պատճառները տարբեր են, այդ թվում նաև մասնակցությունը մարտական գործողություններին: Քանի որ այդ մարդիկ չեն դիմում պետմարմիններին մուտքը երկիր գրանցելու համար, հայտնվում են մարտական գործողությունների գոտում տարբեր ուղիներով, այդ թվում ապօրինի»,-ասել է Զախարովան: Փետրվարի 7-ին ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, բազում ռուսաստանցի վարձկաններ են զոհվել միջազգային կոալիցիայի ավիահարվածից: Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող և նավթով հարուստ Դեր Զոր սիրիական քաղաքի մոտ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարված հասցրեց Դամասկոսի կողմից կռվող ուժերին: Ըստ արևմտյան ուժերի, ավիահարվածը հասցվել է ԱՄՆ աջակցությունը վայելող քուրդ մարտիկների խնդրանքով՝ նրանք պնդել են, որ իրենց գրոհում են: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի Դեր Զորում ռազմական պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է ռուսական մասնավոր պահնորդական կազմակերպության 15 աշխատակից: Այդ մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights (SOHR) իրավապաշտպան կազմակերպությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |