Նուբարաշենում կոյուղի է կառուցվում. Այն կարող է շահագործվել արդեն փետրվարի 16-ին![]() 15 փետրվարի 2018 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը և հարակից 5 բազմահարկերի բնակիչները կազատվեն գարշահոտությունից՝ Նուբարաշենում կոյուղի է կառուցվում: Հաշվի առնելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակը՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, որպես բարի կամքի դրսևորում, «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Էրեբունի» տեղամասի ուժերով կոյուղագիծ է կառուցում «Նուբարաշենից» մինչև Վեոլիա ջրի բաշխիչ ցանց, ասվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ: Երկարությունը մոտ 110 մետր է, տրամագիծը՝ 300մմ: Ընդ որում, խողովակներն ու անհրաժեշտ 4 դիտահորը տրամադրել է նշված հիմնարկը, ջրամատակարարինը՝ մասնագետներն են, տեխնիկան, տեխնոլոգիան ու սշխատանքը: Արվում է հնարավորն արդեն փետրվարի 16-ին այն շահագործման հանձնելու համար, ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որՆուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Երևանի Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։ «Երկիր Ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |