ԶԼՄ. Մխիթարյանը պատրաստ է «փայլել» Վենգերի ենթակայության ներքո15 փետրվարի 2018 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է «փայլել» «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ենթակայության տակ: Այս մասին գրել է բրիտանական Football.London-ը: «Հայ ֆուտբոլիստը կարող է արդյունավետ խաղ ցույց տալ բոլոր դիրքերում, բայց նրա «ամենանշանավոր» դիրքը աջ թևում է կամ հարձակվողի հետևում», - գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ Մխիթարյանը նաև «ստեղծարար» է, և նրա գործը պաշտպանությունը բացելն է: Ըստ հեղինակի, եթե Մխիթարյանը հայտնվի ճիշտ դիրքում, նա կդառնա Եվրոպայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը, ինչպես գոլային իրավիճակ ստեղծելու, այնպես էլ դարպաս գնդակ ուղարկելու առումով», - նշվում է հոդվածում: Հոդվածի հեղինակը գրում է նաև, որ նա հմուտ է և ունակ է իմպրովիզացիաների՝ ի տարբերություն ժամանակակից այլ ֆուտբոլիստների: ««Արսենալը» պետք է կենտրոնացած վիճակում պահի Մխիթարյանին: Բարեբախտաբար, ակումբն ունի հիանալի մարզիչ նորեկին իր նախկին մարզավիճակին բերելու համար», - գրում է հեղինակը: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա: Photo. Getty Images Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |