ԶԼՄ. Պոգբան հիասթափվել է ՄՅՈւ-ից և ուզում է «Ռեալ» տեղափոխվել![]() 15 փետրվարի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Փոլ Պոգբան հիասթափվել է ՄՅՈւ-ից և ուզում է «Ռեալ» տեղափոխվել: Պատճառը անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ վատթարացած հարաբերություններն են ու թիմի խաղաոճը: Պոգբայի վրա ազդել է նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում իր թիմակից և ընկեր Անտուան Գրիզմանի չկայացած տրանսֆերը ՄՅՈւ, գրում է Eurosport-ը L’Equipe-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոուրինյոն Պոգբային դուրս չի բերել մարզադաշտ «Հադերսֆիլդի» հետ խաղում՝ պատճառաբանելով, թե ֆուտբոլիստը ծուլանում է պաշտպանությունում: Ըստ աղբյուրի, Պոգբան միշտ երազել է խաղալ «Ռեալում» : 2017/18 խաղաշրջանում Պոգբան 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Transfermarkt-ը նրան գնահատում է 90 մլն եվրո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |