Նևզորով. Ալիևը վտանգավոր խելագար է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Դեռևս խորհրդային շրջանից հայտնի ռուս լրագրող, թղթակից և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է «վտանգավոր խելագար»: Նա այդպիսի հայտարարություն է արել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովի չորեքշաբթիները» հաղորդման ժամանակ՝ մեկնաբանելով «Երևանը վերադարձնելու» Ալիևի մտադրությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: Ալիևի հայտարարության օրինակով Նևզորովը պատմել է իր մտորումների մասին՝ նշելով, որ «պատմությունը զարմանալի հումք է, որից ինչ ասես կարելի է ստանալ»: Ըստ Նևզորովի, Ալիևը «Երևանը վերադարձնելու» իր խոսակցություններով «վտանգավոր խելագար է» թվում: «Ես խորհուրդ կտայի Ալիևի ձեռքը ոչ միայն սուր իրեր չտալ, այլ նույնիսկ 1 սմ գերազանցող մեխեր, իսկ ավելի լավ է դրանք էլ փոխարինել ատամները մաքրելու համար նախատեսված փայտիկներով: Չէ որ Ալիևը մտադիր է...նա ասել է, թե մտադիր է միացնել, վերադարձնել Երևանը: Լավ ասենք, դա նախագահական մարազմ է, մի բան էր՝ ասեց: Բայց ոչ, անմիջապես հավաքվեցին ակադեմիկոսներն ու պատմաբանները, որոնք սկսեցին հիմնավորել այդ նախագահական մարազմը: Եվ այդ միֆն արդեն ստեղծվել է, այն ապրելու է: Եվ վաղ թե ուշ դա դառնալու է արյունահեղության և պառակտումների, պատճառ՝ առաջացնելով ատելության հերթական բռնկումները: Սա օրինակ է, թե ինչպես են սարքվում պատմական ֆեյքերը»,-ասել է Նևզորովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |