ՀՀ-ն Հնդկաստանում ՏՏ համաշխարհային համաժողովին՝ WCIT-2018-ին կմասնակցի![]() 15 փետրվարի 2018 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի փետրվարի 19-21-ը Հնդկաստանում անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին»՝ (WCIT): Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: WCIT-ն տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2000-3000 առաջատար` մոտ 100 երկրից։ Նախարար Վահան Մարտիրոսյանը, պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է WCIT 2019-ի կազմակերպումը Հայաստանում, ընդգծելով, որ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապեր ձեռք բերելուն։ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում ընդգրկված են ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ, իսկ կառավարությունը կներկայացնի տրանսպորտի նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |