Լապշինը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ հայցով![]() 16 փետրվարի 2018 - 13:13 AMT PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ, ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին բլոգերը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ընկերներս հարցնում են, թե ինչի վրա եմ ծախսելու գումարը, եթե շահեմ Ադրբեջանի դեմ դատը Եվրոպայում: Չեմ էլ մտածել, անկեղծ ասած: Դեռ պետք է շահել, հետո կխոսենք»,-գրել է Լապշինը: Հայցի այլ մանրամասներ բլոգերը չի ներկայացրել, սակայն, կատակել է այն թեմայով, թե ինչի վրա կարելի է ծախսել Ադրբեջանից ստանալիք գումարը: «Տեսականորեն, ենթադրնեք, ես հաղթեցի դատարանում և Ադրբեջանն, ասենք, պետք է ինձ 50.000 եվրո վճարի: Եվ, ենթադրենք, ես այդ փողով Ստեփանակերտի կոնյակի գործարանում լավ թնդեցված 1000 շիշ հիանալի ղարաբաղյան կոնյակ գնեմ: Արդյո՞ք դա կնշանակի, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում կանի Ղարաբաղի տնտեսության մեջ»,-հարց է տալիս Լապշինը: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |