Վրաստանում ՓՄՁ-ների հարկային բեռը կթեթևանա 5 անգամ՝ մինչև 1%![]() 16 փետրվարի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում նոր, մեղմացված ռեժիմ կգործի փոքր ձեռնարկատերերի համար: Ինչպես հայտարարել է այդ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի, կառավարությունը հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն շրջանառության հարկը 5%-ից կնվազեցվի մինչև 1%՝ այսինքն 5 անգամ: Հայաստանում շրջանառության հարկը կազմում է 3,5%: Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ, այն ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 500.000 լարին (մոտ 200.000 դոլար), նույնպես կընդգրկվեն փոքր բիզնեսի կատեգորիայում: Նախկինում փոքր էին համարվում 100.000 լարի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները, հայտնում է geomigrant.com-ը: Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ դա զգալի աջակցություն կլինի փոքր բիզնեսին, ինչպես նաև կխթանի նոր ձեռնարկատերերին, որոնք ցանկանում են սեփական գործն ունենալ: Նա հավելել է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ադրբեջանը 2016-ին Վրաստանում ամենաշատ ներդրումներն իրականցրած երկիրն է՝ ընդհանուր ներդրումների մոտ 36%-ը: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 17%-ով, երրորդում Մեծ Բրիտանիան՝ 7%-ով: Ընդ որում, Ադրբեջանը Վրաստանի թիվ մեկ ներդրողն է եղել ոչ միայն 2016-ին՝ $558 մլն, այլ նաև 2015-ին՝ $550 մլն: Ադրբեջանի կատարած ներդրումները Վրաստանում չորս տարում աճել են 8,4 անգամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |