Բրեյվիկն առաջին անգամ զղջացել է, որ 77 մարդ է սպանել![]() 16 փետրվարի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - 2011-ին կրկնակի ահաբեկչություն կատարած նորվեգացի Անդերս Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է, որ ափսոսում է կատարվածի համար: Այդ մասին նա գրել է բանտի վարչակազմին հասցեագրված նամակում: Նամակը գրվել է դեռևս 2017-ին: Նամակում նորվեգացի ահաբեկիչը, մասնավորապես, գրում է, որ հրաժարվել է «ֆաշիստական ազգայնասոցիալիստական և ազգայնամոլական գաղափարախոսությունից» և այժմ չի հարում այդ շարժումներից ոչ մեկին: «Հիմա նա զղջում է, որ 77 մարդ է սպանել և գնդակահարել երիտասարդական ճամբարի մասնակիցներին Ուտոյա կղզում»,-գրում է ՌԲԿ-ն նորվեգական Verdens Gang թերթի վրա հղումով: Ըստ թերթի, նորվեգացին նամակը գրել է 2017-ի մարտին, երբ դատարանը մերժեց մարդու իրավունքների խախտման վերաբերյալ նրա բողոքը: Դրանից հետո հոգեբան Ռենդի Ռոզենքվիստը, որն ուշադիր հետևում էր Բրեյվիկին, ենթադրել է, որ վերջինս «անվնաս է» և կարող է շփվել այլ կալանավորների հետ հսկիչների ուղեկցությամբ: Սակայն, երկար նամակագրությունից հետո մասնագետը համոզվեց, որ դեռ շատ վաղ է թույլ տալ դա Բրեյվիկին՝ նա չէր կարեկցում իր զոհերին: 2012-ին ընթացող դատավարության ժամանակ Բրեյվիկը հայտարարում էր, որ ափսոսում է միայն մեկ բանի համար՝ որ ավելի շատ մարդ չի սպանել, իսկ 2017-ի հունվարին դատավարության ներկայանալով, նա բարևել է ներկաներին նացիստական ողջույնով՝ վեր բարձրացնելով աջ ձեռքը: Անդերս Բրեյվիկն 2011 թվականի հուլիսի 22-ին կազմակերպեց պայթյուն Օսլոյի մարդաշատ վայրերից մեկում, ինչից հետո գնդակահարեց Ուտոյա կղզում պատանեկական ճամբարի մասնակիցներին: Ընդհանուր առմամբ, իր գործողությունների հետևանքով սպանվեց 77 մարդ: Նա դատապարտված է 22 տարվա ազատազրկման ու կրում է պատիժն Իլա բանտում, որը շատերն աշխարհի ամենահարմարավետ բանտն են համարում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |