ԶԼՄ-ներ. Քրդերն ու Դամասկոսը պայմանավորվել են, որ սիրիական բանակը կմտնի Աֆրին16 փետրվարի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարությունը և քրդերի ինքնապաշտպանական ուժերը պայմանավորվել են, որ սիրիական զորքերը կմտնեն Աֆրին՝ պաշտպանելու համար այդ շրջանը: Այդ մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը սեփական իրազեկ աղբյուրի վրա հղումով: «Սիրիայի ղեկավարությունն ու քրդական ինքնապաշտպանական ուժերը պայմանավորվել են, որ սիրիական բանակը կմտնի Աֆրին», իրազեկել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի, որոշումն ընդունվել է առաջին հերթին Թուրքիայի և նրա դաշնակից ուժերի հարձակումները հետ մղելու նպատակով: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% Գյումրիից երթով շարժվել են դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը Երևան կհասնի մայիսի 9–ին ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը |