ՀՀ-Ուկրաինա ավիատոմսերի գները զգալի նվազել են

ՀՀ-Ուկրաինա ավիատոմսերի գները զգալի նվազել են

PanARMENIAN.Net - ՀՀ և Ուկրաինայի միջև իրականացվող ավիաչվերթների տոմսերի գները զգալիորեն նվազել են: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (ՈւՄԱ) հետ հետևողական բանակցությունների արդյունքում, մենք եկել ենք փոխշահավետ համաձայնության Հայաստան և ՀՀ-ից մեկնող ՈւՄԱ ուղևորների համար ավիատոմսերի գների զգալի նվազեցման վերաբերյալ: Գներն իջեցվել են բոլոր ուղղություններով», - ասվում է դեսպանի գրառման մեջ:

Անդրանիկ Մանուկյանը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ղեկավարությանն ի դեմս ընկերության նախագահ Յուրի Միրոշնիկովի, փոխնախագահ Սերգեյ Ֆոմենկոյի և ընկերության վաճառքների գծով տնօրեն Անտոն Մատիսի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---