Նյու Յորքում կանխել են հնարավոր ահաբեկչությունը![]() 16 փետրվարի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի ոստիկանությունը կանխել է հնարավոր ահաբեկչությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները Բրոնքսում 2 երկվորյակ եղբայրների են ձերբակալել, որոնց կասկածում են ռումբ պատրաստելու մեջ: Նրանց բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 16 կգ քիմիական նյութ, որը կարող էր օգտագործվել պայթուցիկ մեխանիզմների ստեղծման համար, գրում է Deutsche Welle-ն The Washington Post-ի վրա հղումով: Եղբայրներին պատկանող նոութբուքում կասկածելի գրառումներ են հայտնաբերվել, ինչպես նաև ռումբերի կառուցման սխեմաներ: Ոստիկանությունը, հավանաբար, «բազում մարդկանց կյանք է փրկել», հայտարարել է Նյու Յորքի քաղքապետ Բիլ դը Բլազիոն: Ձերբակալվածների հնարավոր դրդապատճառների մասին ոչինչ չի ասվում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |