Զիմբաբվեն դյուրացնում է ՀՀ-ի հետ վիզային ռեժիմը![]() 16 փետրվարի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Զիմբաբվեն դյուրացնում է մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը 28 երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների համար: Bulawayo24 News կայքի փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունել է երկրի կառավարությունը: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են Զիմբաբվեի վիզա ստանալ երկիր ժամանելուց անմիջապես հետո: Ներգաղթի վարչության բաժնի տնօրեն Կլեմենտ Մասանգոն հայտնել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել և միտված են ճամփորդությունների դյուրացմանն ու երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: B կարգի ռեժիմով զբոսաշրջիկները կարող են վիզա ստանալ ժամանումից հետո, իսկ C կարգի համար զբոսաշրջիկները պետք է նախքան ճանապարհորդությունը վիզա ստանան: 28 երկրի ցանկում են նաև Մեքսիկան, Եթովպիան, Պանաման, Ռումինիան և այլն: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |