Թաթարստանը 1 մլն լիտր հայկական կոնյակ կգնի![]() 16 փետրվարի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ թաթարական «Տատսպիրտպրոմ» ընկերությունը 1 մլն լիտր կոնյակի դիստիլյատ կգնի Հայաստանից: Համապատասխան թենդերը տեղադրվել է պետգնումների կայքում: Խոսքը 100.000 դեկալիտր կոնյակի դիստիլյատը Կազան տեղափոխելու մասին է: Թենդերի հաղթողը կմատուցի ծառայությունը 2018-ի ընթացքում: Պայմանագրի գինը 26 մլն ռուբլի է, ասվում է «Թաթար-ինֆորմ »-ի հաղորդագրության մեջ: «Հայկական կոնյակը համընդհանուր ճանաչում ունի, առնվազն, ԱՊՀ երկրներում այն ամենասիրվածներից է: Հայաստանը պահպանել է կոնյակի արտադրության ավանդույթները: Չնայած, որ ֆրանսիացիները պնդում են, թե կոնյակ միայն իրենց արտադրանքը կարող է կոչվել, վերջին 20 տարում այդ տերմինը ոչ պակաս հարազատ է դարձել նաև մեզ համար: Շատ նորմալ արտադրանք է»,-ասել է ՌԴ Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային հետազոտությունների «Ցիֆրա » կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը: 2017-ին արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 % աճ: 2017 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունը 2016 թվականի համեմատ աճել է 39,4%-ով:Ազգային վիճակակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 30 մլն լիտր կոնյակ՝ 2016թվականի 21,5 մլն -ի դիմաց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |