Եվս մեկ ադրբեջանցի զինվոր է գերի հանձնվել հայկական կողմին12 մարտի 2008 - 12:29 AMT PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 9-ին, ժամը 1900-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Ըստ Մուխթարովի տված ցուցմունքի, ս.թ. մարտի 9-ին հերթական անգամ դիմել է իր դասակի հրամանատարին` հիվանդության պատճառով բուժկետ տեղափոխվելու խնդրանքով: Մերժում ստանալով փորձել է դիմել բրիգադի հրամանատարին, սակայն ենթակվել է դաժան ծեծի: Մարտական հենակետում թողնելով զենքը Մուխթարովը դիմել փախուստի` անցնելով հայ-ադրբեջանական սահմանը: Մուխթարովի մարմնի վրա նկատելի են դաժան ծեծի բազմաթիվ հետքեր եւ հին սպիներ, որոնք, ըստ Մուխթարովի, սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք են»,-ասել է Շահսուվարյանը:Մուխթարովը ծնվել է 1988թ.-ի ապրիլի 29-ին, բնակության վայրը` ք. Շեքի, Խոյսկի փողոց, տուն 116, կրթությունը` միջնակարգ, թերի մասնագիտական (սովորել է ճանապարհա-տրանսպորտային տեխնիկումում): Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր |