Մխիթարյան. «Արսենալը» կարող է հաղթել Եվրոպայի լիգայում16 փետրվարի 2018 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ լոնդոնյան ակումբը կարող է հաղթել Եվրոպայի լիգայում: Այդ մասին հայ ֆուտբոլիստը հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Էսթերսունդի» հետ խաղից հետո: «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով: Ըստ Մխիթարյանի, «Արսենալը» պետք է կենտրոնանա յուրաքանչյուր խաղի վրա անկախ խաղի արդյունքից, ավելի մեծ հաջողության հասնելու համար, գրում է The Guardian-ը: «Սա «Էսթերսունդի» հետ առաջին խաղն էր ընդմիջումից հետո: Մենք շարունակում ենք ելույթներն առաջնությունում և լավ խաղավիճակում ենք: Շվեդական թիմը լավն է, լավ պայքարեց, բայց մենք 2 գոլ իրացրեցինք ամենասկզբում, ինչն էլ կանխորոշեց խաղի արդյունքը»,-հայտարարել է Մխիթարյանը: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք «Արսենալը» հաղթել Եվրոպայի լիգայում՝ Մխիթարյանն ասել է. «Ինչո՞ւ ոչ: «Արսենալը» կարող է դա անել: Պետք է շարունակել պայքարը, իսկ արդյունքները կամփոփենք խաղաշրջանի ավարտին»: Մխիթարյանը 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Էսթերսունդի» հետ խաղում: 84-րդ րոպեին նա փոխարինվել է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |