«Լուռ պատերազմ Արցախում». Al Jazeera-ի ֆոտոանդրադարձը

«Լուռ պատերազմ Արցախում». Al Jazeera-ի ֆոտոանդրադարձը

PanARMENIAN.Net - Հեղինակավոր միջազգային լրատվամիջոց Al Jazeera-ն ֆոտոշարքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և պատերազմի մշտական սպառնալիքի տակ ապրող արցախցիներին:

Հեղինակ Գաս Փալմերը գրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի դադարել 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր:

«Ինչպես ասում է Արցախի Մարտունու շրջանի զորամասերից մեկի հրամանատարը՝ զորքերն այստեղ մշտապես պատրաստ են պատերազմի», - գրում է հեղինակը՝ հավելելով, որ պատերազմն այստեղ «լուռ» է:

Արցախցի Մարուսյա Բաբայանն Ալիշանում իր ժամանակավոր կացարանի դիմաց:

Փալմերն անդրադառնում է նաև ապրիլյան պատերազմին:

Արմինն ու իր պապիկը՝ Մարտակերտի իրենց տանը: Նրա հայրը զոհվել է առաջնագծում ծառայության ժամանակ, իսկ պապը կռվել է 1990-ականներին:

Մեքենա Մարտունիի սուպերմարկետի դիմաց: Ապրիլյան սրացումների ժանակ շատերն ուզում էին մնալ՝ չնայած լսում էին առաջնագծում փոխադարձ կրակի ձայնը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---