Պատգամավոր. Իսրայելն ուզում է ՀՀ ԱՏԳ ստեղծմանը մասնակցել![]() 16 փետրվարի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի Իսրայել կատարած այցի շրջանակում քննարկվել է Հայաստան-Իսրայել առևտրաարդյունաբերական համագործակցությունը։ Այդ մասին հայտարարել է պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա հավելել է, որ Իսրայելը բավականին հետաքրքրված է ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինելու հարցով, հայտնում է Aysor.am-ը: «Իսրայելական կողմը, նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, բավականին հետաքրքիր առաջարկությամբ է հանդես եկել՝ ազատ տնտեսական գոտու ստեղծմանը մասնակից լինել և այդ գոտում տնտեսական գործունեություն իրականացնել», - լրագրողների հետ զրույցում նշել է Գագիկ Մելիքյանը։ Պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Գորգիսյանը։ Պատվիրակությունը ղեկավարել է Գագիկ Մինասյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |