Փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է մոտ 10 տ թարմ պտուղ-բանջարեղեն![]() 16 փետրվարի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - 2018-ի փետրվարի 16-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (մոտ 9000 տոննա), նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2017-ին արտահանումը ՀՀ-ից առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |