Որ երկրներից և ինչ մասնագիտություն ստանալու համար են գալիս ՀՀ16 փետրվարի 2018 - 16:16 AMT PanARMENIAN.Net - 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի բուհերում սովորել է 3207 օտարերկրացի ուսանող, որից 1572-ը եղել են կանայք: ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների համաձայն՝ օտարերկրացի ուսանողների 87,7%-ը կամ 2813 հոգի սովորել է վճարովի համակարգում: 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների շրջանում ամենամեծ թիվը կազմել են Ռուսաստանի քաղաքացիները՝ ընդհանուր թվի 29%-ը կամ 932 հոգի: Երկրորդում Հնդկաստանն է՝ 742 ուսանող, երրորդում՝ Վրաստանը՝ 676 ուսանող, չորրորդում՝ Իրանը՝ 358 ուսանող: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ում Թուրքիայից երկու ուսանող է սովորել: Օտարերկրացի ուսանողները Հայաստան են գալիս հիմնականում հումանիտար, շինարարության և ճարտարապետության ոլորտի, տնտեսագիտական և ՏՏ մասնագիտություններ ձեռք բերելու նպատակով: 2015-ին Հայաստանի բուհերում հումանիտար կրթություն ստացած օտարերկրացի շրջանավարտների թիվը կազմել է 55, ճարտարապետական կրթություն ստացածներինը՝ 24, տնտեսագիտական՝ 16: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |