ՀՀԿ-ական պատգամավոր. Հանրահավաքները նպաստում են թանկացումներին![]() 16 փետրվարի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Երթերն ու հանրահավաքները ոչ թե գնաճի դեմ պայքարի, այլ գնաճի ավելացմանը նպաստող միջոց են։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Պետք է աշխատենք աշխատատեղ ստեղծել», - հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ ասելով, որ դա գնաճի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է: Նա նաև անընդունելի է համարել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված էր, ակցիզային հարկը նվազեցնելու միջոցով, գնաճը մեղմելուն: «Մարդկության պատմության մեջ գնաճ միշտ եղել է ու լինելու է։ Ուրեմն ինչի՞ դեմ պետք է պայքարենք: Դա պայքարի միջոց չէ, դա աշխատելու միջոց չէ։ Դրանք ընդամենը ականջահաճո խոսակցություններ են, որը ընդամենը գրգռվածություն է ավելացնում ու խոչընդոտում արտադրողականության աճին», - ասել է Մելիքյանը: ԱԺ-ն մերժել է ԵԼՔ խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 35 կողմ, 38 դեմ ձայներով: Ըստ նախագծի հիմնավորման, 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ և առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների բարձրացման: Նոր նախագծի ընդունմամբ՝ ընդդիմադիր պատգամավորները վստահ էին, որ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա` նպաստելով դրանց էժանացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |