Ռուս բլոգեր. ԼՂ ժողովուդրը ոչ ոքից ոչինչ չի խնդրում, ուղղակի ուզում է հանգիստ ապրել իր հողում![]() 16 փետրվարի 2018 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղցիները ոչ ոքից ոչինչ չեն խնդրում, ուղղակի ուզում են հանգիստ ապրել իրենց հողում: Այդ մասին հայտարարել է փետրվարի 10-13-ն Արցախ այցելած ռուս լրագրող և բլոգեր,«Ինտերեսնի միր» ռուսական պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը՝ իր տպավորությունները ներկայացնելով այցից: «Մոլորկի բազում գեղեցիկ ու էկզոտիկ վայրերում լինելով՝ ես կարծում եմ, որ Ղարաբաղն այն սակավաթիվ վայրերից է, որոնք ես իսկական եմ անվանում: Այո՝ կան ավելի բարձր լեռներ, ավելի էկզոտիկ բնություն, ավելի հարուստ երկրներ: Բայց Ղարաբաղն իսկակա՛ն է: Ի՞նչ նկատի ունեմ, իսկական ասելով: Այստեղ ապրում են ճիշտ դաստիարակված մարդիկ, որոնք շատ բաների միջով են անցել, բայց զարմանալիորեն, ոչ թե դեպի վատն են փոխվել, այլ դեպի լավը»,-ասվում է ռուս լրագրողի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ղարաբաղցիներն ուղղակի ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն, որպեսզի նրանք հանգիստ ապրեն այն հողի վրա, որն իրենցն են համարում: Եվ այստեղ ես նրանց հետ միանգամայն համամիտ եմ: Եվս մի նկատառում՝ ոչ մի տեղ ես ինձ այնքան ազատ և միաժամանակ անվտանգ չեմ զգացել, որքան Ղարաբաղում: Պարադոքս է, եթե հաշվի առնենք այդ երկրի դրամատիկ պատմությունն ու բավականին բարդ ներկան, բայց փաստ»,-գրել է Շիրյաևը: Փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից,Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին:Այցը կազմակերպել էր «Արցախակերտում» ՀԿ-ն: Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր առաջնագիծ, արտադրական որոշ ձեռնարկություններ, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև՝ որոշ տեսարժան վայրեր: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |