Հռոմում ներկայացվել է իտալացի արվեստագետի գիրքը Մանդելշտամի նկարագրած Հայաստանի մասին

Հռոմում ներկայացվել է իտալացի արվեստագետի  գիրքը Մանդելշտամի նկարագրած Հայաստանի մասին

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել իտալացի արվեստագետ Ջուզեպպե Կակավալեի Armenia. Ossip Mandelstam. Dessins գրքի շնորհանդեսը:

Բանախոսների թվում էին հեղինակ Ջուզեպպե Կակավալեն, իտալացի հայտնի գրող Էրրի Դե Լուկան, արվեստաբան Մարչելլա Կոսուն, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Ջուզեպպե Կակավալեն և Էրրի Դե Լուկան ներկայացրել են Օսիպ Մանդելշտամի նկարագրած Հայաստանը՝ որպես եվրոպական և արևելյան քաղաքակրթությունների խաչմերուկ:

Ընթերցվել են Մանդելշտամի՝ Հայաստանին նվիրված բանաստեղծություններ՝ բնագրով, ինչպես նաև հայերենով և իտալերենով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---