Ալիևի մասին Նևզորովի խոսքերը հիստերիա են առաջացրել Բաքվում![]() 16 փետրվարի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում հիստերիկ արձագանք է ստացել հայտնի ռուս լրագրող, թղթակից և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովի խոսքերև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, որին նա «վտանգավոր խելագար» էր անվանել: Նևզորովն այդպես էր բնութագրել «Երևանը վերադարձնելու» Ալիևի մտադրությունը: Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերի գծով օգնական Նովրուզ Մամեդովն այդ բառերը խիստ վիրավորական է համարում: «Նևզորովը, կարծում եմ, երբեք չի գիտակցի, որ ինքը չկայացած անձնավորություն է, անոմալ մի երևույթ, նա human being ֆեյք է: Նա այնքան անոմալ է, որ այն ամենն, ինչ ստեղծում է, մեռնում է 600 վայրկյան անց»,-գրել է Նովրուզ Մամեդովը իր ֆեյսբուքյան էջում և Twitter-ում: Մամեդովը հավելել է նաև, թե Նևզորովի տեղը «հոգեբուժարանում է», գրում է Haqqin.az-ը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |