Մեկ տարում Ադրբեջանում թեթև նավթի արդյունահանումը նվազել է 7,2% -ով![]() 16 փետրվարի 2018 - 18:31 AMT PanARMENIAN.Net - 2017-ին ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի արդյունահանումը նվազել է 7,2% կամ 2,1 մլն տոննայով՝ 2016-ի 31,1 մլն-ի փոխարեն կազմելով 29 մլն տոննա: Ռուսաստանյան «ԱՆԳԻ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է British Petroleum Azerbaijan ընկերությունը: 2015-ին ևս արդյունահանվել է 31,1 մլն տոննայի Azeri Light տեսակի նավթ: 2017-ին երկրում արտադրվել է 588.000 բարել նավթ: Մեկ տարում նավթի արդյունահանման համար ծախսվել է $456 մլն: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017 թվականի առաջին 10 ամսում Ադրբեջանում 2,6%-ով նվազել էին նաև շուկա արտահանվող գազի ծավալները, 0,9%-ով՝ նավթի թափոնների մշակման ծավալներ: Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումների՝ 2017-ին Ադրբեջանի տնտեսությունում գրանցված հետընթացը կկազմի 1,3%, նախկին 1,1%-ի փոխարեն: Բանկի հրապարակման մեջ ասվում է, որ նվազում է գրանցվել արդյունաբերության մեջ՝ 5,8%, և նավթարդյունաբերման ոլորտում՝ 9%, ինչն առիթ կհանդիսանա Ադրբեջանի ՀՆԱ-ն վերանայելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |