Արմեն Սարգսյանը ուզում է լինել նախագահ16 փետրվարի 2018 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ առաջարկը` դառնալ իշխող կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում: Այս մասին է հայտարարվել փետրվարի 16-ին Արմեն Սարգսյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ: Հունվարին` ՀՀԿ կողմից առաջադրվելուց հետո, Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար: Մինչ համաձայնության գալը նա հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների, ուսանողների, մտավորականների, Արցախի ղեկավարության հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նշել է, որ ուշադիր հետևել է հանդիպումներին: «Նրանք (ԶԼՄ-ները` խմբ.) ևս շատ ուշադիր են եղել Ձեզ հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը: Իհարկե, բազմաթիվ անհատներ ևս վերլուծել են այդ հանդիպումները, փորձել են մեկնաբանություններ տալ: Ես այդ մեկնաբանություններում հանդիպել եմ ինչպես սթափ խոսքի, այնպես էլ զավեշտալի երևույթների, բայց կարծում եմ, որ ոչ Դուք և ոչ էլ ես դրանից չենք նեղվել: Դատելով արձագանքներից՝ Դուք ցուցաբերել եք հանդուրժողականություն, համբերատարություն և երկխոսության պատրաստակամություն: Այս հատկանիշները չափազանց կարևոր են ընդհանրապես կյանքում, իսկ պետության գլխի պարագայում՝ ուղղակի անհրաժեշտություն են», - ասել է Սերժ Սարգսյանը: Արմեն Սարգսյանն, իր հերթին, ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում կրկին համոզվել է` տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Նա, մասնավորապես, առանձնացրել է երկու կարևոր ոլորտ` կրթությունն ու քաղհասարակությունը: «Մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն», - նշել է նա: ՀՀ չորրորդ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Ընտրությունները կկայանան մարտի 2-ին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |