Վրաստանում կարմրուկի համաճարակ է17 փետրվարի 2018 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կարմրուկի համաճարակ է՝ թաքցնելու բան չկա: Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Այսօրվա դրությամբ գրանցվել է 268 դեպք: Հատկապես շատ են հիվանդացության դեպքերը Աջարիայում՝ 65-70%-ը, սակայն աճում է հիվանդների քանակը նաև Թբիլիսիում»,-ասել է Գամկրելիեձն, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Գամկրելիձեն կոչ է արել բնակչությանը պատվաստվել: «Ցավոք երեխաներից շատերը չեն պատվաստվել կարմրուկից: Բավականին մանրակրկիտ վերլոււծություն է կատարվել մանկապարտեզներում, դպրոցներում: Սակայն բարձր է հիվանդացության մակարդակը նաև մեծահասակների, հատկապես 20-40 տարեկանների մոտ, և հատկապես կանանց շրջանում: Հատկապաես պետք է պատվաստվեն այն կանայք, որոնք մտադիր են մայրանալ: Եթե մայրը պատվաստված չէ կամ չի հիվանդացել կարմրուկով, չի փոխանցի իմունիտետը երեխային: Հիվանդացության դեպքերի 17%-ը գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում: Կարմրուկը հատկապես վտանգավոր է վաղ մանկության շրջանում և հղի կանանց համար»,-ասել է Գամկրելիձեն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում: 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորել է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ։ Հայաստանում կարմրուկի, կարմրախտի առումով իրավիճակը բարենպաստ է, տեղական դեպքեր չեն գրանցվում։ Արձանագրվում են միայն բերովի դեպքեր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում: Հայաստանում 2017 թվականին գրանցվել է կարմրուկի մեկ բերովի դեպք՝ Ռուսաստանից ժամանած չպատվաստված Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |