Թուրքիայում 3 լրագրող ցմահ ազատազրկվել է![]() 17 փետրվարի 2018 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Դատարանը Թուրքիայում փետրվարի 16-ին, Welt գերմանական թերթի թղթակից Դենիզ Յուջելի ազատագրման օրը, ցմահ բանտարկության է դատապարտել 3 հայտնի թուրք լրագրողի: Այժմ չգործող Taraf թերթի նախկին գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանը, նրա եղբայրը՝ էկոնոմիկայի պրոֆեսոր և գրող Մեհմեդ Ալթանը, ինչպես նաև հայտնի լրագրող Նազլի Իլիչակը,Ստամբուլի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ծայրահեղական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ: Ինչպես հայտնի է, Անկարան Գյուլենին է մեղադրում 2016-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: Այդ լրագրողների հետ միասին դատապարտվել է Taraf թերթի ևս 3 աշխատակից, գրում է Deutsche Welle-ն: Իրավապաշտպան «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը խորը վրդովմունք է հայտնել դատարանի որոշման կապակցությամբ: «Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազլի Իլիչակի դատապարտումն աղետալի ազդանշան է առաջիկա շաբաթներին լրագրողների գործերով կայանալիք մյուս դատավարությունների առումով, որոնց նմանատիպ մեղադրանքներ են ներկայացվել»,-հայտարարել է կազմակերպության ղեկավարներից Քրիստիան Միրը: 2016-ի հուլիսին չհաջողված պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ավելի քան 80.000 մարդ է ձերբակալվել՝ հեռացվել կամ ազատվել աշխատանքից: Հարյուրավոր ՈԿԿ-ների աշխատանքը կասեցվել է: Հետապնդումների են ենթարկվում բոլոր նրանք, ում կասկածում են ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |