ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին![]() 17 փետրվարի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության նախագահը համաժողովում հանդես կգա ելույթով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Ներկա դրությամբ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային համաժողով է, որը հավաքում է աշխարհի ավելի քան 40 երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |