2017-ին Երևանում գրպանահատության 234 դեպք է բացահայտվել17 փետրվարի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Երևանում ոստիկանները բացահայտել են գրպանահատության 234 դեպք: Հայաստանի ոստիկանության տվյալներով, 2018 թվականի հունվարի մեկից մինչև փետրվարի 16-ը բացահայտվել է գրպանահատության 34 դեպք։ Հայաստանում 2017 թվականին 2016 թվականի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 8,1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի դրանց թիվը կազմել է 20.284՝ 2016-ի 18.764-ի համեմատ: 0,5%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ մասնավորապես սպանությունների թիվը 2016-ի 66 դեպքից 2017-ին հասել է 49 դեպքի, մահափորձերինը՝ 36 դեպքից հասել է 23-ի: Հանցագործությունների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի Երևանը: Մայրաքաղաքին բաժին է ընկնում հանրապետությունում գրանցված հանցագործությունների կեսից ավելին՝ 50,3 %-ը: Երևանն առաջինն է նաև ծանր հանցագործությունների ցուցանիշով՝ ծանր հանցագործությունների ընդհանուր թվի 57,5 %-ը: Երևանին հանցագործությունների բարձր ցուցանիշով հաջորդում է Կոտայքի մարզը: Հանցագործությունների ամենացածր ցուցանիշն ունեցող մարզը Վայոց ձորն է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |