ԶԼՄ-ներ. Թուրքերն Աֆրինում քլոր են կիրառել բնակիչների դեմ![]() 17 փետրվարի 2018 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսային Աֆրինում թունավոր նյութեր են կիրառել, ինչի արդյունքում վեց մարդ է հոսպիտալացվել: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է, մյուս չորսի ինքնազգացողությունը կայունացել է: «Մենք այժմ փորձում ենք պարզել, թե ինչ թունավոր գազ է կիրառվել գնդակոծության ժամանակ», - ասել են սիրիացի բժիշկները: Քրդական Firat լրատվամիջոցի փոխանցմամբ, սիրիացի բժիշկները եկել են եզրահանգման, որ թուրքերը և նրանց աջակցող զինյալները քաղաքացիականների նկատմամբ քլոր են կիրառել: Հունվարի 20-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |