Ջավախքում փոքր ճոպանուղի կտեղադրվի![]() 17 փետրվարի 2018 - 16:10 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականին Ջավախքում, Խեվսուրեթիում և Բարիսախոյում կտեղադրվեն փոքր ճոպանուղիներ: Jnews-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Դուք գիտեք, որ մենք սկսեցինք գյուղերում տեղադրել փոքր ճոպանուղիներ, որեսզի Վրաստանի բոլոր լեռնային շրջանների երեխաները կարողանան օգտվել դրանցից, ինչպես նաև զբաղվեն ձմեռային սպորտի տեսակներով ոչ միայն երկրի միջազգային հանգստավայրերում, այլ նաև իրենց գյուղերում», – ասել է վարչապետը: Կվիրիկաշվիլիի խոսքով, գերմանական արտադրության մի քանի ճոպանուղիներ արդեն տեղադրվել են Սվանեթիի մի քանի գյուղերում, և այս նախաձեռնությունը շարունակվելու է: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |