Գիտնական. Գրաբարն անփոխարինելի է այլ հնդեվրոպական լեզուների ուսումնասիրության համար19 փետրվարի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հին հայերենը, կամ գրաբարը, անփոխարինելի է այլ հնդեվրոպական լեզուների ուսումնասիրության համար, և դա իր ծանրակշիռ պատճառներն ունի: Այդ մասին պատմել է լեզվաբան Վլադիմիր Պլունգյանը «ՊոստՆաուկա» նախագծի կայքէջում: Գրաբարն այն լեզուն է, որը նախորդել է արդի հայոց լեզվին: Այն ձևավորվել է անտիկ դարաշրջանում և տարածվել հայկական գերտերության սահմաններում՝ պետության, որը փոխհարաբերվում էր Աքեմենյանների կայսրության, Հին Հռոմի և այն ժամանակաշրջանի այլ պետությունների հետ և մեծ հետք է թողել պատմության մեջ, ասել է գիտնականը, հայտնում է tvrain-ը: Գրաբարը մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարբեր տեսանկյուններից: Առաջին հերթին՝ դա հնդեվրոպական լեզու է, սակայն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: «Այն ամենն, ինչ մենք գիտենք հնդեվրոպական լեզուների մասին, մենք կարող ենք ստուգել և հաստատել գրաբարի տվյալների շնորհիվ»,-ասել է գիտնականը: 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |