«Կորնետ» հակատանկային համալիրներն արդեն հայկական բանակի զինանոցում են19 փետրվարի 2018 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերն արդեն համալրվել է ռուսական արտադրության «Կորնետ-է» հակատանկային հրթիռային համալիրներով։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի փետրվարի 17-ի թողարկմանը։ «Կորնետ-է»-ով համալրված զորամասերից մեկի դիվիզիոնի հրամանատար Արթուր Վարդանյանը հայտնել է, որ անձնակազմը ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ ինչպես մարտավարատեխնիկական բնութագրի, այնպես էլ համալիրը կիրառելու վերաբերյալ։ Ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրով կրակի վարման առավելագույն հեռահարությունը ցերեկը՝ 5500 մ է, իսկ գիշերը՝ 3500 մ: Նվազագույն հեռահարությունը՝ 100 մ է, թիրախի առավելագույն ճակատային արագությունը՝ 70 կմ/ժ: Կառավարման համակարգը՝ կիսաավտոմատ է, լազերային ճառագայթով: Հրթիռի տրամաչափը կազմում է 152 մմ, զանգվածը՝ 26 կգ, մարտական մասը՝ 7կգ: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: Պայմանագրի շրջանակներում, ի թիվս այլ զինատեսակների, նախատեսված էր նաև «Կորնետների» ձեռքբերումը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |