Յուրի Իսրայելյանը՝ Եվրոպայի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր![]() 19 փետրվարի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 17-ին և 18-ին Իսպանիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին։ 50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Չնայած քառորդ եզրափակչում նա պարտվել է ֆրանսիացի Ռոման Վալադիերին, սակայն հետո հաղթել է սփոփիչ գոտեմարտերում և 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք ստացել, հայտնում է «Ա1+»-ը: Բրոնզե մեդալի համար վճռորոշ մարտում Յուրի Իսրայելյանը լրացուցիչ մրցափուլում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և ի վերջո բարձրացել պատվո պատվանդանի 3-րդ հորիզոնականին: Ի դեպ, առաջին փուլում նա նույնպես պարտության էր մատնել Ադրբեջանի ներկայացուցչին: Իսրայելյանը մրցաշարում տարել է 5 հաղթանակ։ ՀՀ-ն ներկայացնող մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55 կգ) և Մամիկոն Ավետիսյանն (81 կգ) առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից: Պատանիների հավաքականը հանդես է եկել ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։ Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |