Սուրենյան. Փետրվարի 19-ի կեսօրից հետո տեղումները կդադարեն19 փետրվարի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ի կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Նա հավելել է, որ փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում փետրվարի 19-ի համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով»,-ասվում է գրառման մեջ։ Ըստ ԱԻՆ հաղորդագրության, փետրվարի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյան և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ 19-ի երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար։ 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-24-ն աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |