Քեյթ Ուինսլեթը, Կիրա Նայթլին և ևս 200 բրիտանացի դերասանուհի կոչ է արել պայքարել սեռական ոտնձգությունների դեմ![]() 19 փետրվարի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Մոտ 200 բրիտանացի և իռլանդացի դերասանուհի ստորագրել է սեռական ոտնձգությունների դեմ պայքարելու կոչով նամակը: Նամակին հավանություն են տվել Քեյթ Ուինսլեթը, Էմմա Թոմփսոնը, Քրիստին Սքոթ Թոմասը, Կիրա Նայթլին և Սիրշա Ռոնանը: Նամակը հրապարակել է The Observer-ը Լոնդոնում կայացած բրիտանական BAFTA կինոմրցանակի մրցանակաբաշխությանն ընդառաջ: Եթե նախկինում սեռական ոտնձգությունները կանանց և աղջիկների կյանքի «անբաժանելի մասը» և «անհաջող կատակ» էին համարվում, ապա «2018-ին մի նոր աշխարհում արթնացանք, որը հասունացել է փոփոխությունների համար»,-ասվում է նամակում, գրում է Deutsche Welle-ն: Դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը հայտնի դարձավ Հարի Փոթերի մասին ֆիլմերում Հերմիոնա Գրեյնջերի դերակատարմամբ, աշխատավայրում սեռական բռնության ենթարկվածների հիմնադրամ է ստեղծել: Նա 1 մլն ֆունտ ստեռլինգ է նվիրաբերել հիմնադրամին, որն ամերիկյան Time's Up-ի նմանակն է: 2017-ի հոկտեմբերին տասնյակ կանայք հայտնեցին հոլիվուդյան ամենահայտնի կինոպրոդյուսերներից մեկի՝ Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին: Նրանց թվում էին՝ դերասանուհիներ Գվինետ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Կարա Դելեվինը և Քեյթ Բեքինսեյլը: Արդյունքում Վայնշտեյնին հեռացրեցին Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայից, սեփական Weinstein Company ընկերությունից և վտարեցին Ամերիկյան կինոակադեմիայի կազմից, որը հանձնում է «Օսկար» մրցանակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |