$7 մլն-ի վարկ ՎԶԵԲ-ից՝ Երևանի ջրամատակարարման ցանցի բարելավմանը

$7 մլն-ի վարկ ՎԶԵԲ-ից՝ Երևանի ջրամատակարարման ցանցի բարելավմանը

PanARMENIAN.Net - Երևանի ջրամատակարարման ցանցի բարելավմանը $21 մլն կհատկացվի, որից $7 մլն-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից: Այս մասին հայտնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ ջրի նոր խողովակների և պոմպերի փոխարինում, անհատական միացումների փոխարինում և ջրաչափերի տեղադրում:

Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը €80 մլն է, նախատեսվում է Հայաստանի 9 մարզի 126 առավել կարիքավոր համայքում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցում և արդիականացում իրականացնել: Այս ծրագրում ՎԶԵԲ վարկային մասնակցությունը կազմում է €30 մլն:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՎԶԵԲ-ի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնցից երկուսն արդեն ավարտված են: Դրանցից մեկը Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրն էր, որն իրականացվել է նաև ՎԶԵԲ վարկային միջոցներով: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ բարելավել Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---