BAFTA-ի դափնեկիրները հայտնի են19 փետրվարի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մարտին Մաքդոնահի «Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսուրի) սահմանին» ֆիլմը հաղթող է ճանաչվել Բրիտանական կինո- և հեռուստաարվեստի ակադեմիայի՝ BAFTA մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Թագավորական «Ալբերտ հոլում»: Քրեական դրաման պատմում է ամերիկուհի Միլդրեդ Հեյսի պատմությունը, որը փորձում է հասնել նրան, որ իր դստեր բռնաբարության և սպանության մասին քրգործով հետաքննությունը վերսկսվի: Իր խնդրին իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելու համար գլխավոր հերոսուհին 3 գովազդային վահանակ է վարձակալում քաղաքի ծայրամասում՝ կոչ տեղադրելով ոստիկանության շերիֆին: 9 անվանակարգում ներկայացված ֆիլմը հաղթող է ճանաչվել 5 անվանակարգում, մասնավորապես, ճանաչվելով լավագույն ֆիլմ և լավագույն բրիտանական ֆիլմ: Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը ստացել է 60-ամյա ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդը, որը կատարել է գլխավոր դերը: Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն դերակատարման համար մրցանկին է արժանացել Սեմ Ռոքուելը սպա Դիքսոնի դերի համար: Ժապավենի սցենարը նույնպես լավագույնն է ճանաչվել, գրում է ՌԻԱ Նովոստին: Բրիտանական կինո- և հեռուստաարվեստի BAFTA ակադեմիան անկախ բարեգործական կազմակերպություն է, որը աջակցում է, զարգացնում և քարոզում է կինոն՝ պարգևատրելով լավագույն նմուշները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |