Ռուս վարձկանը պատմել է Սիրիայում ՌԴ և Ուկրաինայի 50 զոհված քաղաքացիների մասին19 փետրվարի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Մասնավոր զինվորական «Վագներ» ըկերությունից ռուս վարձկանը պատմել է, որ Սիրիայի Դեր Զորում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով փետրվարի 7-ին ՌԴ և Ուկրաինայի 50 քաղաքացի է զոհվել, գրում է «Վեդոմոստին»: Ըստ պարբերականի զրուցակցի, հարվածից անմիջապես հետո հայտնի էր 23 զոհի, իսկ մի քանի օր անց՝ 50 զոհվածի մասին: Վիրավորվել է 70 մարդ: «Հավանաբար, դա կապված է նրա հետ, որ նույնականացման համար ժամանակ էր պահանջվում, հնարավոր,է մահացել է նաև վիրավորների մի մասը: Բացի այդ, ռուսների հետ գործող սիրիական ISIS Hunter ջոկատի պաշտոնական ռեսուրսներից հայտնի է այդ ջոկատի առնվազն 10 անդամի թաղման մասին»,-գրում է թերթը: Ըստ պարբերականի, չի կարելի բացառել, որ զոհվածների ընդհանուր քանակը, այդ թվում սիրիացի մարտիկների, կարող է հասնել 100-ի: Հենց այդ քանակի կորուստների մասին էր հայտնել Պենտագոնի ներկայացուցիչը: Մեկ շաբաթ է, ինչ ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածից զոհված ռուս պայմանագրայինների թիվը, որոնք գործել են մասնավոր կազմակերպության կազմում: Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջին անգամ խոստովանեց ռուս վարձկանների սպանության փաստը Սիրիայում, անվանելով 5 մարդու անուն: Ընթերցեք նաև. Արյուն և ավազ (վիդեո).Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |