Սերժ Սարգսյան. Ես դեռեւս պատրաստ չեմ ասել, թե ով է լինելու Հայաստանի նոր վարչապետը12 մարտի 2008 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր վարչապետի անունը հայտնի կլինի մեկ ամսից: Այդ մասին հայտարարել է ՀՀ նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը` ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ դեռեւս պատրաստ չէ ասել, թե ով է լինելու նոր վարչապետը, քանի որ վերջնական որոշում դեռ չի ընդունել: Միաժամանակ Սարգսյանն ընդգծեց, որ ինքն իր համար մատնանշել է մի քանի թեկնածուների, որոնց անունները դեռ պատրաստ չէ տալ: «ՀՀ նոր կառավարությունը ժողովրդի համար հասկանալի եւ ընդունելի կլինիե»- ընդգծեց վարչապետը: Նա ավելացրեց, որ կառավարության կառուցվածքում անսպասելի փոփոխություններ շատ են լինելու: «Չեմ ասում, թե բոլորը հեռացվելու են, բայց դա լինելու է նորընտիր նախագահի առաջին լուրջ քայլը, եւ ես ուզում եմ, որ այդ քայլը վստահություն ներշնչի, որ այն բոլոր խոստումները, որ ես տվել եմ նախընտրական շրջանում, անպայման իրականացվելու են»,- ընդգծեց Սարգսյանը:Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստ է կառավարության ծրագրում ընդգրկել նախագահի մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերի որոշ կետեր, քանի որ կոալիցիոն կառավարություն նշանակում է ոչ թե պաշտոնների բաշխում, այլ ծրագրային դրույթների միավորում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից |