Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կգործի 2018-ի սեպտեմբերից. $11 մլն ներդրում է արվել19 փետրվարի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենիմասնագիտացված դպրոց է գործելու։ Ներկայումս դպրոցի շինարարական աշխատանքներն են ընթանում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Դա իրականացվում է հատուկ ծրագրով, և չինական կողմը կատարել է մոտ 11 մլն դոլարի ներդրում։ Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին», - տեղեկացրել է Մկրտչյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարը հստակեցրել է, որ դպրոցը սովորական հայկական դպրոց է լինելու, սակայն չինարենը երեխաները կանցնեն 5-րդ դասարանից։ «Դպրոցը պարզապես խորացված չինարեն է ուսուցանելու։ Չինական կողմը, բացի այդ օգնությունից, կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք առաջիկա տարիներին կգան կաշխատեն այստեղ, մինչև մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք», -հավելել է պաշտոնյան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ չինարենը որպես մասնագիտություն կարող է ներդրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Այդ հարցը քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի հանդիպմանը ՀՀ-ում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուայի և Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպիի հետ հանդիպմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |