Մարտի 1-ից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով19 փետրվարի 2018 - 14:46 AMT PanARMENIAN.Net - 2018-ի մարտի 1-ից հորմոնալ պրեպարատները, հակաբիոտիկները և պրոտեին պարունակող դեղամիջոցները դեղատներից հնարավոր կլինի գնել միայն բժշկի դուրս գրած դեղատոմսով: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: «Նախատեսվում է դեղերի բացթողման նոր կարգ, վերահսկման մեխանիզմներ սահմանել», - ասել է փոխնախարարը: Նա ընդգծել է, որ այսպիսով բժիշկների համար դեղատոմսի դուրսգրումը կապահովի վերահսկողություն, որ նա ճիշտ դեղեր է նշանակել, իսկ հիվանդին էլ դեղատոմսի առկայությունը թույլ կտա օգտագործել ճիշտ դեղ՝ ստույգ քանակով: «Բազմաթիվ մարդիկ ինքնաբուժում են իրականացնում, գալիս են դեղատուն ու հարցնում՝ ինչ կարելի է օգտագործել ու դեղատան աշխատակիցը, որը պատշաճ կրթություն չունի, դեղ է վաճառում: Դեղ վաճառելու պրոցեսից մենք ուզում ենք անցում կատարել դեղի բացթողման», - նշել է նա: Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |