Ադրբեջանի կախվածությունը սննդամթերքի ներկրումից աճել է19 փետրվարի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - 2018-ի հունվարին Ադրբեջանն արտերկրից գնել է $99,2 մլն ընդհանուր արժողությամբ սննդամթերք, ինչը 29,6%-ով ավելի է, քան 2017-ի նույն ժամանակահատվածում: 2018-ի հունվարին Ադրբեջանը ներկրել է ավելի քան 3.000 տոննա միս (1048 տոննայով ավելի, քան 2017-ի հունվարին), 673 տոննա կաթ (+423 տոննա), 1069 տոննա թեյ (+355 տոննա): Հունվարին արտերկրից գնվել է 121.500 տոննա ցորեն, ինչը 2 անգամ ավելի է, քան 2017-ի հունվարին, գրում է Contact.az-ը: Ընդհանուր առմամբ, 2017-ի հունվարի համեմատ արտահանումն աճել է 29,1%-ով, ներկրումը՝ 53%-ով: Ընդ որում, արտահանման հիմնական ծավալը կազմել են նավթը (84,22%), նավթամթերքը (1,53%), բնական գազը (2,19%): Ադրբեջանի արտաքին առևտրի դրական սալդոն 2018-ի հունվարին կազմել է $350 մլն 81,62 հազար, ինչը 1,3%-ով քիչ է 2017-ի հունվարի ցուցանիշից, գրում է «Ինտերֆաքս Ադրբեջանը» Հիմնականում Ադրբեջանը ներկրել է ՌԴ-ից, Թուրքիայից, Չինաստանից, Բելառուսից և Գերմանիայից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |