Հարձակում ՎՏԲ-բանկի վրա․ Հանցագործները փախել են գումարով

Հարձակում ՎՏԲ-բանկի վրա․ Հանցագործները փախել են գումարով

PanARMENIAN.Net - Փետրբարի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «ՎՏԲ–Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի վրա զինված հարձակում է իրականացվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ավազակային հարձակում է տեղի ունեցել, գումար են հափշտակել և փախել են: Այս պահին օպերատիվ խումբը տեղում աշխատում է: Փորձում ենք պարզել ավազակային հարձակման հեղինակների ինքնությունը», - ասել է Ջանոյանը։

Հարձակման մասին այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---